ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Ապրիլի 10-ին՝ ժամը 20:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երևանի կոնյակի գործարան»-ի մոտակայքում գտնվող չշահագործվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկերիչների փողոցի թիվ 1 հասցեում գտնվող չշահագործվող շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել՝ 21:10-ին: Շինության ներսում այրվել են կենցաղային իրեր: