Մարսելի Ֆարոյի պալատին պատկերվել է եռագույնը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

258436

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի՝ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Ֆարոյի պալատին պատկերվել է Հայաստանի դրոշը։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Մարսելի քաղաքապետ Բենոիտ Պայան։ 

«Չպետք է մոռանանք այն հայերին, որոնք զոհ գնացին Ցեղասպանության ժամանակ և բոլոր նրանց, որոնք պայքարում են իրենց ազատության համար»,- գրել է քաղաքապետը։

--00—ՅՄ