ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները, գրում է «Ազատությունը»։
Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ ադրբեջանական, և՛ արցախյան կողմերի հետ, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
Արդեն 3-րդ օրը շարունակվող բանակցությունները, սակայն, ըստ նրա, դեռևս արդյունք չեն տվել։
Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։
--00—ՅՄ