ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Սաուդյան Արաբիայում սկսվել են ռուս-ամերիկյան բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը։
«Տեխնիկական թիմերի» փորձագիտական հանդիպումը կանցկացվի փակ ձևաչափով։ Սաուդյան Արաբիայի պետական անվտանգության ծառայությունը լրագրողներին խնդրել է հեռանալ Ritz-Carlton հյուրանոցի տարածքից։
Ռուսաստանը բանակցություններում ներկայացնում են Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։
Ակնկալվում է, որ երկխոսությունը նվիրված կլինի Սևծովյան նախաձեռնության թեմային: Կրեմլում չեն բացառել, որ հանդիպմանը կարող են քննարկվել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող այլ տեսակետներ։
Մարտի 23-ին Վաշինգտոնի պատվիրակությունն Էր Ռիադում հանդիպել էր Կիևի պատվիրակության հետ։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան, ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումներ չեն պլանավորվում։
--00--ԱՀ