ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ուրուգվայի պաշտպանության նախարար Խավիեր Գարսիան Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առնչությամբ իր համերաշխությունն է հայտնել Ուրուգվայի հայկական համայնքի անդամներին։
«Հիշողության և հանձնառության ևս մեկ Ապրիլի 24՝ ընդդեմ բարբարոսության և ցեղասպանության, որին բախվել է հայ ժողովուրդը։ Մեր համերաշխությունն ու մտերմությունը Ուրուգվայի հայ համայնքի մեր հայրենակիցներին»,-թվիթերի իր էջում գրել է Գարսիան։
--00—ՅՄ