ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը նշում է, որ անհրաժեշտ է անհապաղ համախմբել բոլոր ջանքերը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում՝ կանխելու նոր ողբերգությունը, փոխանցում է Sputnik Արմենիան։
«Սարսափելի խորհրդանշական է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք հնարավոր նոր ողբերգության շեմին։ Ավելի քան երեք ամիս է, ինչ արցախահայությունը արգելափակվել և պարբերաբար ահաբեկչության է ենթարկվում Ադրբեջանի կողմից»,- ասել է Կարապետյանը։
Կարապետյանը նաև նշում է, որ իր միակ նպատակը Հայաստանի բարգավաճումն է, որն անհնար է առանց համընդհանուր կոնսոլիդացման։
--00—ՅՄ