ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ամփոփեց Երևան-Կապան մարդատար ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքի արդյունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե նախարարն ինչպե՞ս է գնահատում փորձնական տեխնիկական թռիչքի արդյունքները:
«Երկու հիմնական նպատակ կար, մեկը՝ նախ Երևանից Կապան թռիչքուղու ուսումնասիրությունը, երկրորդը՝ հենց բուն օդանավակայանին մոտեցող վայրէջքների և թռիչքների սխեմաների փորձարկումները: Բոլորը, կարծում եմ, բարեհաջող ընթացել են, առաջին գնահատականն այդպես է»,-ասաց Սանոսյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ