ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննայի հետ Բաքվում հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իրենք Լաչինի միջանցքում անցակետ են տեղադրել, «որովհետև Երևանը հրաժարվել է Լաչինի միջանցքի զուգահեռ վերահսկողությունից», թերևս ի նկատի ունենալով ռուս-ադրբեջանական վերահսկողությունը։ Այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
--00—ՅՄ