ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 28-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 16 հարց:
--00—ԶՀ