ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
FlyONE Armenia-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիան կրկին փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար․
«Հարգելի ուղևորներ,
Թուրքիայի ավիացիոն իշխանությունները մայիսի 2-ին FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն։ Ստեղծված իրավիճակի հետևանքով՝ ընկերությունը ստիպված է եղել չեղարկել Երևան- Փարիզ- Երևան ուղղությամբ չվերթը:
Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ helpdesk.am@flyone.eu էլ․ հասցեով, կամ +37412400003 հեռախոսահամարով։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը մեզնից անկախ հանգամանքներով պատճառված անհանգստության համար»։
Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։
--00—ՍՊ