ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News
FLY ONE ARMENIA ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահը դիմել է Միլան- Երևան հետաձգված չվերթի ուղևորներին․
FLY ONE ARMENIA ավիաընկերության կողմից վարձակալված օդանավի տեխնիկական խնդրի պատճառով որոշակի ժամկետով հետաձգվել է Միլան- Երևան չվերթը։
Ավիաընկերության Միլանի ներկայացուցչությունը բոլոր ուղևորների տրամադրության տակ է։ Չվերթի ԲՈԼՈՐ ուղևորներն ապահովվելու են հյուրանոցով։
Ավիաընկերությունը անում է հնարավորը չվերթը արագ իրականացնելու համար։
Տարանցիկ ուղևորների համար՝ ավիաընկերությունը դիտարկում է վերջիններիս ճամփորդական ծրագրերի անխափանությունն ապահովելու բոլոր հնարավորությունները։
Խնդրում ենք հետևել ավիաընկերության ներկայացուցիչների հրահանգավորմանը։
Մենք աշխատում ենք շուրջօրյա ռեժիմով,- ասել է Անանյանը։
--00—ՍՊ