ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ համապատասխան նախագիծը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 59 կողմ, 29 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են և հրավիրվում են գործող և նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր։
Քոչարյանը նաև վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումը կլինի։
--00—ԶՀ