Այո', Վաշինգտոնում սեղանին կա փաստաթուղթ. մեր թիմին ասել եմ՝ ազատ բանակցեք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում բանակցում են կոնկրետ փաստաթուղթ, սակայն քանի դեռ ընթանում է գործընթաց, պետք է ձեռնպահ մնալ թե՜ դրական, թե՜ բացասական կանխատեսումներից։

Այս մասին խորհրդարանում հայտարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Քիշնևում ստորագրվի արդեն բանակցված տարբերակը, կառավարության ղեկավարը նկատեց, որ դա կլիներ բավական լավ նորություն, սակայն այս պահին բանակցային գործընթացն ավարտված չէ, կարող են հայտնվել նոր հանգամանքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ