ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Չեխիան կարող է աջակցել և կաջակցի խաղաղության նախաձեռնություներին և այն ջանքերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայունացմանը։ Այս մասին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։
«Արդեն նշեցի, որ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հիմնարար նշանակություն ունի։ Իրավիճակի համար նպաստավոր չէր լինի, եթե ես գնահատեի ով ինչպես խախտումներ անում»,-նշեց Չեխիայի վարչապետը։
Նրա խոսքով՝ Չեխիայի և ԵՄ անդամ մյուս պետությունների նպատակը տարածաշրջանում կայունության և մնայուն, տևական խաղաղության հասնելն է։
«Այդ կայուն խաղաղությունը նշանակում է նաև երաշխավորել Հայաստանի և հայերի իրավունքները»,-նշեց Պետր Ֆիալան։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԶՀ