ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Փաշինյանը ենթագիտակցական վախեր ունի Նեմեսիսից, Թուրքիան նրան ստորացնում է մինչև վերջ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
Խալաթյանի համոզմամբ, իհարկե, ներկայումս՝ 21-րդ դարում, չի կարող «Նեմեսիս» լինել, բայց, այնուամենայնիվ, Փաշինյանը անհանգստություն ունի, բացի այդ, Թուրքիան փորձում է մինչև վերջ նսեմացնել ու իր կամքը թելադրել Փաշինյանին։ Փորձագետը նաև չբացառեց, որ Անկարայի այս վարքագիծը կարող է պայմանավորված լինել Ադրբեջանով, ինչպես նաև՝ այդ երկրում նախատեսվող ընտրություններով։
Խոսելով վաշինգտոնյան բանակցությունների մասին՝ Խալաթյանը նշեց, որ Ռուսաստանում բացասաբար են վերաբերվում այդ գործընթացին։ Ըստ նրա՝ Արևմուտքի համար Արցախն արդեն իսկ Ադրբեջան է և նրանք միայն բանակցում են այնտեղ ապրող մարդկանց համար ինչ-որ իրավունքներ ապահովելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ