ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
էստրադայի խորհրդային և ռուս արտիստ, հումորիստ Եվգենի Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից։
Հիշեցնենք՝ առավել վաղ հայտնի դարձավ՝ Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել էր սեփական բնակարանում։
Արտիստի մեկնաբանմամբ՝ նա հիվանդանոցում էր պլանային ստուգման համար:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 77-ամյա հումորիստի մոտ ախտորոշվել է կրծքային անգինա։ Բժիշկները նրան նշանակել են ամբուլատոր բուժում։
«Ասել, որ լիովին առողջ եմ, անհեթեթություն է։ Երկրորդ խմբի հաշմանդամ եմ, ի դեպ»,- մանրամասնել է Պետրոսյանը։
--00—ՍՊ