ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Առնվազն 9 մարդ վիրավորվել է կիրակի օրը՝ մայիսի 7-ին, Թուրքիայի Էրզրում քաղաքում ընդդիմության ցույցի վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով։ Հանդիպմանը ելույթ ունեցած Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտնել է, որ ընդդիմության և հանրահավաքի մասնակիցների վրա քարեր են նետվել, ինչի հետևանքով վնասվել է կուսակցության ավտոբուսը, այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։
Էքրեմ Իմամօղլուն նշել է, որ միջադեպի համար պատասխանատու չի համարում Էրզրումի բնակիչներին, սակայն պատրաստվում է դատի տալ քաղաքի ու համանուն նահանգի քաղաքապետին՝ անգործության ու հարձակումը չկանխելու համար։ Նա պատրաստվում է այցելել տուժածներին հիվանդանոցում։
--00—ԶՀ