ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
ԱԽՔ-ը բրիտանական տեղեկագրերով սնվող, խեղված մարդ է. Հարավային Կովկասում վերաբաշխում է լինելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։
Գասպարյանի համոզմամբ, Հայաստանի իշխանությունը թուրքերի ոտքերի տակ թավալ է գալիս և նրանք պատրաստ են նոր զիջումների, բայց պարզ չի, թե էլ ինչ է մնացել զիջելու համար։ Խոսելով վաշինգտոնյան բանակցությունների մասին՝ Գասպարյանը նշեց, թե ԱՄՆ-ում ՀՀ ներկայացուցիչներին փակի տակ էին պահում` ստիպելով նոր զիջումների գնալ, բայց պետք է հասկանալ, որ խաղաղության երաշխիքներ չեն լինելու։
Ըստ նրա՝ իշխանության թիրախը Ռուսաստանն է, այն դեպքում, երբ այդ տերությունը մարտահրավեր է նետել աշխարհակարգին, իսկ մենք փոխարենը փորձենք օգուտներ քաղել այդ խճանկարում, թիրախավորում ենք Մոսկվային։ Քաղաքագետի պնդմամբ, Ռուսաստանի շահերից չի բխում Արցախի հայաթափումը և այդ առումով շատ բան կախված է Թուրքիայի ընտրություններից։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ