ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Սիրիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպման եզրափակիչ հաղորդագրությամբ հաստատվել է Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու ահաբեկչության դեմ պայքարը։ Տեղեկանում ենք SANA գործակալությունից։
Հաղորդագրությամբ միջազգային կառույցներից պահանջվել է օժանդակել Սիրիայի վերականգնման աշխատանքներին եւ տեղահանվածների տունդարձին:
Հաղորդագրության մեջ նշվել է նաեւ. «Հանձնարարել արտաքին գործերի չորս փոխնախարարներին՝ ձեւավորել Սիրիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը եւ առաջիկա բարձր մակարդակի շփումներն ու բանակցությունները իրականացնել քառակողմ ձեւաչափով»:
--00—ՍՊ