ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24news
Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները Աստանայում քննարկել են Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների վերականգնման «ճանապարհային քարտեզի» տարրերը, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, փոխանցում է РиаНовости-ն։
Հունիսի 20-ին Աստանայում կայացած հանդիպման մասին զեկույցում ասվում է՝ «Չորս երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ մայիսի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ մասնակիցները ձեռնամուխ են եղել թուրք-սիրիական միջպետական հարաբերությունների վերականգնման «ճանապարհային քարտեզի» տարրերի քննարկմանը՝ պաշտպանության նախարարությունների և հատուկ ծառայությունների կողմից տարվող աշխատանքների հետ համատեղ»։
--00—ՍՊ