Սոթքի հատվածում թշնամու զինված ագրեսիան ուղեկցվում է ոչ պակաս ագրեսիվ քարոզչությամբ. Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

fd520e9e-202f-426f-b2e9-cb4267fd6d8e.jpg

Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի և Արցախի հանդեպ վարում է «դասական» հիբրիդային պատերազմ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Վարդենիսի տարածաշրջանի Սոթքի հատվածում թշնամու զինված ագրեսիան ուղեկցվում է ոչ պակաս ագրեսիվ քարոզչական գործողությամբ, որի շրջանակում Հայաստանի տվյալ տարածքի տեղանունների պաշտոնական անվանումները՝ Սոթքն ու Վարդենիսը, մշտապես փոխարինվում են ինչ-որ «Զոդ» և «Բասարքեչար» բարբարոսական տարբերակներով։

Սրա պատասխանը քարոզչական տիրույթում պետք է լինի մեկը՝ բոլոր պաշտոնական հաղորդագրություններում, էլ չասեմ ԶԼՄ-ների տիրույթում, պիտի գործածվի «Արցախից բռնազավթված Քարվաճառի տարածք» ձևակերպումը, օրինակ՝ «թշնամու զինուժն Արցախից բռնազավթված Քարվաճառի տարածքի դիրքերից գնդակոծել է...» և այլն։

«Տեղանվանական պատերազմը» նույնպես պատերազմ է, և այդտեղ ևս բարբարոսներին որևէ դիրք չպետք է զիջվի։



--00—ԶՀ