ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ, Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն թվիթերյան իր էջում թուրքերենով և ռուսերենով դիմել է Ռուսաստանին՝ պահանջելով չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին․
«Սիրելի ռուս ընկերներ, դուք կանգնած եք դավադրապաշտ գրառումների հետևում, որոնք երեկ բացահայտվեցին մեր երկրում: Եթե ցանկանում եք մայիսի 15-ից հետո շարունակել մեր բարեկամությունը, ձեռքերդ հեռու պահեք թուրքական պետությունից։ Մենք առաջվա պես հանդես ենք գալիս համագործակցության և բարեկամության օգտին», - գրել է քեմալականների առաջնորդը։
--00—ՍՊ