ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news
Թուրքիայի նախագահի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին սպառնում է մինչև 110 տարվա ազատազրկում։ Առաջիկա օրերին նրան կարող են ձերբակալել իր դեմ ներկայացված 28 հայցերի հետաքննության շրջանակներում։
Նշվում է՝ Քըլըչդարօղլուի դեմ բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրվել հենց Էրդողանի կողմից, հաղորդում է Cumhuriyet TV հեռուստաալիքը:
Քըլըչդարօղլուին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից, և առաջիկա օրերին նրան կարող է կալանք սպառնալ:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները մեղադրում են Քըլըչդարօղլուին Էրդողանին վիրավորելու, սպառնալիքներ, զրպարտություն և ատելություն տարածելու, ազգամիջյան թշնամանք հրահրելու, ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։
--00—ՍՊ