ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Ադրբեջանը ՊՆ-ի և պետական այլ կառույցների հետ փոխկապակցված տելեգրամ ալիքներով և մեդիա աղբյուրներով ինտենսիվ քարոզչություն է իրականացնում այս ժամերին: Նպատակը՝ մեր հանրության ներսում խուճապ առաջացնելն է:
Տարածում են մեր զոհերի հետ կապված կեղծ ու ստահոդ լուրեր:
Խնդրում եմ հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին:
ՊՆ-ն տալիս է հավաստի տեղեկատվություն: Չի՛ կարելի տրվել հակառակորդի քարոզչությանը և խուճապային վիճակում հայտնվել: Դա կարևոր է հենց անվտանգային առումով»։
--00—ՍՊ