ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Ադրբեջանական կողմը վերջին ագրեսիվ գործողությունները, որի հետևանքով չորս զոհ ունեցանք Արցախում, կոչում է «Բարկություն օպերացիա»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը․
«Դրանից առաջ ունեին «Վրեժ» և այլ անվանումներ իրենց հանցավոր քայլերի համար: Այս անվանումները տարածվում են պետության առաջին դեմքի մակարդակով:
Իսկ միգուցե միջազգայինները քայլեր ձեռնարկեն Ալիևի «բարկության» ու «վրեժի» նոպաների հարցում, պատժամիջոցներ չեն կիրառում, գոնե այլ տեսակ օժանդակություն ցույց տան: Դա ավելի օգտակար կլինի տարածաշրջանային անվտանգության համար, քան ընթացող բանակցությունները, որոնք միայն հայկական կողմին վնաս ու կորուստ են պատճառում»,- նշել է նա։
--00—ՍՊ