ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Փլուզվել են այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, նորերը չեն ստեղծվել, սա է ճգնաժամը, «Новой газеты Европа»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։
«Փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին» , - նշել է Գրիգորյանը:
Հարցին, թե խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասին է, Գրիգորյանն պատասխանել է.
«Մի քանի այդպիսի պայմանագրերի մասին է խոսքը, դա միակը չէ»։
--00—ԱՊ