ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Թուրքիայի նախագահական ընտրություններում թեկնածուներից ցանկացածի հաղթանակի պարագայում Հայաստանի նկատմամբ թուրքական պետության քաղաքականությունը լուրջ փոփոխություններ չի կրելու։ Այս կարծիքին է Ստամբուլի հայկական համայնքի անդամ Տիգրան Ալթունը։
«Սա պետական քաղաքականություն է, չեմ կարծում, որ այս կամ այն նախագահը կկարողանա փոխել պետական քաղաքականությունը
Ես կարծում եմ՝ Ադրբեջանը շատ մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա։ Այդ երկիրն այստեղ այնքան շատ ներդրումներ ունի, որ Թուրքիան չի կարող անտեսել նրան ու ստիպված է հետևել ադրբեջանական քաղաքականությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ալթունը։
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ պոլսահայը նկատեց, որ երկու երկրներն էլ պետք է սովորեն ապրել կողք կողքի։ «Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է սկզբունքներիցդ հրաժարվես, բայց առօրյա կյանքը շարունակելու համար պետք է սահմանները բացվեն»,- նշեց նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ