ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Մայիսի 16-17-ն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անկացված Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին մասնակցել է նաև Թուրքիան։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Գագաթնաժողովին քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը և դրա հետևանքները։ Գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի կրած վնասի հաշվման և Ռուսաստանի կողմից վնասի փոխատուցման բանաձև է մշակվել ընդդեմ Ռուսաստանի, որին սակայն Թուրքիան չի միացել։
Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովին մասնակից 46 երկրներից միայն 5-ը չեն ստորագրել մեխանիզմը ենթադրող փաստաթղթի տակ։ Թուրքիայից այս բանաձևին միանալ-չմիանալու մասին, սակայն, պաշտոնական հայտարարություն չի տարածվել։
--00—ՅՄ