ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ խմբի հանդիպման ժամանակն ու վայրը համաձայնեցվում են, հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։
Դրանք կորոշվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների խորհրդակցությունների արդյունքների հիման վրա, այսօր բանակցությունները շատ ինտենսիվ են ընթացել, ՏԱՍՍ-ին ասել է Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարը ասել էր, որ հանդիպումը պետք է կայանա հաջորդ շաբաթ։
--00—ՍՊ