ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումն իրականացվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն: Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Այս մասին ՌԴ և ՀՀ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Օվերչուկի խոսքերով, սա դրական տեղաշարժ է, որ կողմերը սկսել են աշխատել ուղիղ, դա կարևոր արդյունքն է՝ նշելով, որ այս հարցում ռուսական կողմը միջնորդի դեր է տանում։
Հարցին, թե որքան կարժենա տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Օվերչուկը պատասխանել է, որ տարբեր հաշվարկներ կան. «Վերջնական թվերը կլինեն տեխնիկական առաջադրանքի, նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստ լինելուց հետո»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ