ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին է ներկայացրել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները, նշելով, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը, ինչը հումանիտար խնդիրներ է առաջաջրել Լեռնային Ղարաբաղում։
Ընդգծել է միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ–ի անդամ պետությունների, այդ թվում՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ ՄԹ կառուցողական ներգրավվածության և գործուն քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։
Քննարկել են նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի հարցերը։
--00—ԱՊ