Մեծ Բրիտանիան կանգնած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածների կողքին. Դոքերթի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

l-0x1wh-786x458z-1

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում «Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին միջազգային աջակցություն» թեմայով քննարկմանը ներկա Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին հարցրել են, թե ինչ է մտադիր անել Լոնդոնը՝ բռնի տեղահանվածներին աջակցելու, նրանց հնարավոր ապահով և անվտանգ վերադարձը ԼՂ երաշխավորելու, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, այնտեղից հայ գերիների վերադարձն ապահովելու, Հայաստանի և Ադրբեջնի միջև խաղաղության գործընթացին նպաստելու ուղղությամբ, փոխանցում է «Լուրեր»-ը:

Նախարարն ասել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը հանձնառու է աջակցելու Հայաստանին և կշարունակի աշխատել միջազգային գործընկերների և Երևանի հետ՝ ուժեղացնելու կարողությունները՝ աջակցելու փախստականներին և նրանց ընդունող համայնքներին: Նա նաև նշել է, որ պատրաստ են աջակցել Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող հայերին ինտեգրելու հարցում:

«Մեր դերն է փորձել հնարավորություն տալ այդ երկու երկրներին հաջողությամբ կարգավորել և կնքել կայուն խաղաղություն: Մենք Ռուսաստանի դերն ամբողջ տարածաշրջանում տեսնում ենք որպես ոչ այլ ինչ, քան չափազանց անօգուտ միջամտություն։ Գործնական փորձը ցույց է տվել, որ Ռուսաստանը ոչ օգտակար և անվստահելի դաշնակից է»,- ասել է նախարարը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ