ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Քիչ առաջ, ԱԺ նիստի ընթացքում, ընդդիմադիր պատգամավորները փորձեցին ակնհայտորեն սադրել իրավիճակը և բախում հրահրել նիստերի դահլիճում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Բախումը տեղի չունեցավ միայն այն բանի շնորհիվ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ցուցաբերեցին զսպվածություն և լայնախոհություն:
Հիմա ընդմիջման ժամ է: Հուսամ ճաշելուց հետո բոլորի ագրեսիվությունը կանցնի և մենք քաղաքակիրթ կերպով կշարունակենք դատավորների ընտրությունը»։
--00—ՅՄ