ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Հաշվի առնելով այս հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ մենք չենք կարող մեկնաբանել բանակցությունների ընթացքը, որպեսզի չխոչընդոտենք դրա առաջընթացին, ՌԻԱ Նովոստիին ասել է Միխայիլ Գալուզինը։
Բաքուն և Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնարար շահերին և ինչպես են մտադիր ապահովել իրենց ժողովուրդների համար կայուն և հուսալի խաղաղություն։
Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Ռուսական կողմն օգնում է կողմերին ընդհանուր լեզու գտնել, համաձայնության գալ և իրենց հարմար փոխզիջումների գնալ։
--00—ԶՀ