ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
ԵԱՀԿ դիտորդները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ հրաժարվելով Թուրքիայի նախագահական ընտրությունները որակել որպես «արդար և ազատ, հաղորդում է РиаНовости-ն։
Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է ձայների 52% արդյունքով, ընդդիմությունից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 48%-ը։
«Չափազանց անհեռատես կլինի ասել՝ ընտրություններն ազնիվ էին։ Քվեարկության երկրորդ փուլն անցել է ոչ ժողովրդավար պայմաններում»,- ասվում է դիտորդների հայտարարության մեջ։
--00—ՍՊ