ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Թուրքիայում ավարտվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով նախագահ ընտրվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԿԸՀ-ն։
Քվեարկության ավարտից հետո բացված քվեատուփերի 99 տոկոսի արդյունքներով Էրդողանը հավաքել է ձայների 52 տոկոսը, ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47 տոկոսը։
Հիշեցնենք որ այսօր՝ մայիսի 28-ին, տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Նշենք, որ ընտրությունների առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին, որի ավարտին ոչ Էրդողանը ոչ էլ ընդդիմության թեկնածուն՝ Քեմալ Քըլըչդարօղլուն չհաղթահարեցին 50 տոկոսի շեմը։
--00—ՅՄ