ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Քիշնևում Եվրոպական քաղաքական գագաթաժողովի շրջանակներում Եվրամիությունը մայիսի 31-ին «մեծ հանդիպում» է նախապատրաստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնի եւ Օլաֆ Շոլցի, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջեւ։ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ այս մասին երեքշաբթի Բրյուսելում լրագրողներին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Հանդիպում է լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Վաղը մեծ հանդիպում է լինելու նախագահ Էմանուել Մակրոնի եւ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Սա մեծ գործ է, ինչը մենք պատասխանատվությամբ նախապատրաստում ենք»,- ասել է նա։
--00—ԱՊ