ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Բուդապեշտի Պուշկաշ Արենա մարզադաշտում (Հունգարիա) այսօր կայացավ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումն իսպանական «Սևիլիայի» և իտալական «Ռոմայի» միջև: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Չնայած «Սևիլիան» որոշակի տարածքային առավելություն ուներ առաջին խաղակեսում, բայց մրցավարի՝ խաղակեսի ավարտն ազդարարող սուլիչից հետո Ժոզե Մոուրինյուի թիմը հաղթում էր 1-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացել էր իտալական ակումբի հարձակվող Պաուլո Դիբալան։ 29-ամյա արգենտինացին հանդիպման 35-րդ րոպեին գրավեց իսպանական թիմի դարպասը՝ Ջանլուկա Մանչինիի փոխանցումից հետո։ Գոլից հետո անդալուսցիներն ավելի ակտիվ սկսեցին գործել, Ռակիտիչը մոտ էր հաշիվը հավասարեցնելուն, բայց Պատրիսիուին օգնեց դարպասաձողը և լուսատախտակին այդպես էլ հաշիվը մնաց անփոփոխ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ