ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
ESPN Fútbol Argentina-ի թվիթերյան էջը, որը քիչ առաջ հրապարակել էր ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի խոսքերը ակումբից հեռանալու մասին, ջնջել է այդ գրառումը, փոխանցում է Armsport.am-ը։
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ներկայացնելու ՊՍԺ-ն։ Ինձ դուր էր գալիս այս թիմում խաղալը նման հիանալի խաղացողների կողքին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին Փարիզում խաղալու մեծ փորձի համար»,- իբր ասել էր Մեսսին ESPN-ին տված հարցազրույցում։
Որոշ ժամանակ անց գրառումը ջնջվել է։ Հայտնի չէ՝ այս գրառումը սխալմամբ է հրապարակվել, թե՞ էջի հետ կապված որևէ խնդիր է առաջացել:
Մեսսիից, նրա ներկայացուցիչներից կամ ՊՍԺ-ից՝ ակումբից հեռանալու մասին դեռ պաշտոնական հաստատում չկա։
--00—ՅՄ