ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ նախօրեին «Գինու փառատոնի» շրջանակում տեղի ունեցած միջադեպով․
Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք. մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում:
Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:
--00—ՍՊ