Ռուս-ուկրաինական մարտեր են ընթանում Նովայա Տավոլժանկայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

աֆասֆ

Բելգորոդի նահանգապետը հայտնել է՝ մարտեր են ընթանում Նովայա Տավոլժանկայում ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի հետ, փոխանցում է Interfax-ը։



Նահանգապետը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անդամների հետ, որոնք, ըստ նրա, ավելի վաղ ցանկանում էին հանդիպել և քննարկել գերիների փոխանակման հարցերը։  



Հիշեցնենք՝ հունիսի 1-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ-ն Բելգորոդի Շեբեկինո քաղաքի ուղղությամբ տանկերով ուկրաինական երկու մոտոհետևակային վաշտի երեք գրոհ է հետ մղել։  Վնասվել էին էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բնակելի տներ։ 

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն էլ ավելի ուշ հայտնել էր՝ Բելգորոդի գնդակոծությունները չեն ազդի ՌԴ ռազմական հատուկ գործողության արդյունքի վրա։

--00—ՍՊ