ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Բարի գալուստ Կանադա, Վեհափառ Հայրապետ Արամ Առաջին: Հայկական սփյուռքի առանցքային առաջնորդ, մենք վճռական ենք Ձեզ հետ միասին աշխատել Հայաստանում և նրա շուրջ կայունություն ապահովելու, ինչպես նաև առաջիկայում Երևանում մեր առաջին դեսպանությունը բացելու ուղղությամբ: Այս մասին թվիթերի իր էջում գրել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին՝ անդրադառնալով Մեծի տանն Կիլիկիո առաջնորդ Արամ Առաջինի Կանադա կատարած այցին:
Նա նաև հրապարակել է կադրեր վարչապետ Թրյուդոյի հետ հանդիպումից:
--00—ՅՄ