ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Բաքվում նշել են Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման պայմանները։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է այն պայմանները, Թեհրանի կողմից որոնց իրականացման դեպքում կարող է քննարկվել Իրանում դեսպանատան աշխատանքի վերսկսման հարցը:
«Վերջերս շփումներ են եղել Ադրբեջանի և Իրանի միջև։ Արտգործնախարարների բանակցությունների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել երկրների միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Մեր դեսպանատան գործունեությունը կասեցվել էր այս տարվա հունվարին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Նշենք, որ Ադրբեջանը սպասում է ահաբեկչության հետ կապված հետաքննության ավարտին»,- ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ։
.Նրա խոսքով, մեղավորներն ու ահաբեկչության պատվիրատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու պատժվեն ամենախիստ ձևով։ «Ադրբեջանական կողմը պետք է վստահ լինի, որ կան պայմաններ դեսպանատան անվտանգ գործունեության համար, և այդ հարցում Բաքվին պետք է լիարժեք երաշխիքներ տրվեն»,- հավելել է նա։
Հիշեցնենք, ոչԻրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը 2023 թվականի հունվարի վերջին։
--00—ԱՊ