ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
«Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետագա խորացման մեծ ներուժ կա։ Երևանն անհրաժեշտ ջանքեր կգործադրի Մոսկվայի հետ ռազմավարական փոխգործակցությունը ապահովելու և կառուցողական երկխոսությունը զարգացնելու համար»,- այդ մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ։
Գրիգորյանի խոսքով՝ շփումների զարգացման համար հուսալի հիմք են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների դաշնակցային հարաբերությունները․
«Զարգացման դինամիկան արդեն գտնվում է բարձր մակարդակի վրա»,- նշել է նա։
--00—ՍՊ