ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
«Հանդիպեցի ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկեցինք Արցախում ստեղծված իրավիճակը՝ արձանագրելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր դաշնակցային մակարդակը և նույնական մոտեցումները տարածաշրջանում կայունության և անվտանգության տեսակետից:
Կարևորելով Ռուսաստանի դերակատարումը՝ թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ, թե՛ որպես տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում հիմնական դերակատար, հաշվի առնելով մեր երկրների բարեկամական հարաբերությունները և ղեկավարների սերտ շփումները՝ պայմանավորվեցինք այս փուլում մշտապես կապի մեջ լինել»,-գրել է Ալեն Սիմոնյանը:
--00—ԼՄ