ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Հունիսի 20-ին, ժամը 11:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի և Շահումյան թաղամասի միջև ընկած հատվածում քարը պոկվել և ընկել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սանահին կայարանի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 2 խմ քարաբեկորը ընկել է գազատար խողովակի վրա․ առկա է գազի արտահոսք։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Դեպքի վայրում են գտնվել գազի վթարային ծառայության աշխատակիցները։
--00--ԶՀ