Պարոն Չալաբյանի պնդումը փաստերի խեղաթյուրում է. Լևոն Սարդարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

photo_2023_06_26_12_21_31.thumb_.jpg

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն անդրադարձել է «Հայաքվե» նախաձեռնության անդամների այսօրվա ասուլիսին և նրանց բարձրացրած խնդիրներին։

«Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է, թե «Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ, հղում անելով Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին, հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի անցկացման համար»: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մայրաքաղաքի Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջաններին: Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ պարոն Չալաբյանի պնդումը փաստերի խեղաթյուրում է, քանի որ վարչական շրջանների ներկայացուցիչները ոչ թե հրաժարվել են նախաձեռնությանը տարածքներ տրամադրել, այլ, մատնանշելով իրավասությունների տարանջատումը, առաջարկել են դիմել Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան թույլտվություն ստանալու խնդրանքով: Վստահ ենք, որ պարոն Չալաբյանը թյուրիմացաբար է այս առաջարկը գնահատել որպես մերժում»,-գրել է նա:



--00--ԶՀ