ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Այսօր Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես պատասխանել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի դիմումին և տեղեկացրել, որ ՀՀ Ազգային Ժողովին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստորագրահավաք իրականացնելու համար բոլոր վարչական շրջանների նստավայրերում նախաձեռնությանը տարածք հատկացնելու վերաբերյալ դիմումը բավարարվել է: Ասյ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվական վարչության պետ Լևոն Սարդարյանը։
«Ստորագրահավաքի ընթացքին կմասնակցեն մեկական հանրային ծառայող՝ ամեն վարչական շրջանից»,-գրել է նա:
--00—ԶՀ