ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հունիսի 28-ին, Արցախի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիային․
«Մեծ ողբերգություն բոլորիս համար։ Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական արյունոտ ագրեսիայի հետևանքով զոհվել է Պաշտպանության բանակի 4 զինծառայող։
Խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը։
Ուժեղ և զարգացած պետություն կառուցելն այլընտրանք չունի»։
--00—ՍՊ