ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24news
Թուրքիայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը հայտարարել է Երևանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացը շարունակելու Անկարայի մտադրությունների մասին։ Այս մասին նա խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները։
Էրդողանն ասել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար մեկնարկած գործընթացում մինչ այժմ ձեռնարկվել են վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր՝ նշելով, որ այս գործընթացը պետք է շարունակվի։
--00—ՅՄ